189
1. Դժոխքեն ես աղաղակի ձայն մը առի,
Սիրտս կճնշվի այս տանջանքեն անվերջ տարի,
Խիստ •ոչելով վա՜յ կկարդա հարստության,
Կտանջվի հետեւողը խաբեության:
2. Ո՜ւր են անոնք եղբայրներս ու սիրելիքս
Որ կարող չեն ազատել զիս այս նեղ տեղեն,
Ըզ•ուշացեք իմ սիրելի հին• եղբայրներ
Չեք ազատվի աղաղակով այս տանջանքեն:
3. Ուր է սեղանս, որ լեցուն էր բարիքներով,
Ուր է հանդերձս, որ շքեղ էր բեհեզներով,
Ձ•եցին զիս ծծումբով լի փոսի մեջ խոր,
Ահա զուրկ եմ կաթիլ ջրեն տեղս է հոս:
4. Ով անիծյալ աշխարհի զվարճությունը
Մոռցուցիր զիս այստեղի թշվառությունը,
Կապեցիր զիս` Կապվե,- ըսիր անքակտելի,
Վճիռս կնքված՝ հավիտյան է անլուծելի:
5. Ով անիծյալ աշխարհի հարստությունը,
Մոռցուցիր զիս այստեղի աղքատությունը,
Մտցուցիր զիս դժոխքին ու խավարին մեջ,
Ընկեր ըրիր կրակին ու բոցին անշեջ:
6. Զրկեցիր դուն աղքատ, վիրավոր ու արդար,
Տեսավ Աստված ու դատավորը անաչառ,
Ուստի դուն հոս տանջվե հավետ չարաչար,
Իսկ Դու Ղազարոս վայելե փառք սրբոց հետ:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: