168
1. Մեղքի մեջ եմ ես ապրել,
Վիշտ ու ցավ եմ միշտ կրել,
Չեմ իմացել հավիտենության մասին,
Բայց Հիսուսը գտավ ինձ,
Ազատեց կապանքներից,
Լի եմ հիմա ուրախությամբ երկնային:
Ես ազատ եմ, (3)
Կապանքներից ու մեղքից:
2. Հոգին սովորեցնում է
Եվ Աստծո խոսքն ասում է,
Որ Հիսուսը կյանք է տալիս բոլորին,
Երկնքից Աստծո սերը
Եվ Սուրբ Հոգու կրակը
Ուղարկում է հոգով տկար թույլերին:
Աստծո սերը, (3)
Ուղարկում է բոլորին:
3. Եթե տկար ես հոգով,
Նրան դիմիր աղոթքով,
Նա կվերցնի քո տկարությունը,
Իսկ մարմինը, որ տանջվի
Բժշկություն կգտնի,
Միայն Հիսուսով է բժշկությունը:
Սուրբ արյունը, (3)
Հիմա կարող է բուժել:
4. Տես թզենին ծաղկում է,
Շուտով Տերը գալու է,
Որ աշխարհից տանի Իր հարսնացուին
Ու ցավերին վերջ կլինի,
Մեծ ուրախություն կլինի,
Դիմավորելու պատրաստ ես Հիսուսին:
Դու պատրաստ ես, (3)
Թողնելու այս աշխարհը,
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: