Song Toolbar:


134


Խաղաղ էր ծովն Գալիլեայի, երբ նավ մ՛անոր վրան

Ճամբա ելավ, շատ հաճելի կու •ար այն տեսարան,

Սակայն հանկարծ մեծ փոթորիկ ծովուն վրա կելլեր

Խավարն կոխեց ու հովն սաստիկ ալիք կվերցներ:


Միայն մեկ անձ չսարսափած նույն նավակին մեջ կար,

Այն ալ •լուխը վար դրած հանդարտ կքնանար,

Ոհ, Վարդապետ քու հո•դ չէ, կսեն, մենք կընկղմինք

Շուտով ելիր ու մեզ փրկե ահա կկորսվինք:


Այն աղաղակն, երբ որ լսեց անմիջապես ելավ

Հովերն ծովն հանդիմանեց,


խաղաղություն ելավ,

Կապշին այն ձայնը լսողներ ու իրարու կըսեն,

Այս ով է որ ծովն ու հովեր անոր մտիկ կընեն:


Երբ քու նավակդ, ով հո•իս ընկղմվելու մոտ է

Հայնժամ վախով չզարհուրիս Փրկչիդ աղաղակե,

Այն որ երկինքն կնստի կարող է քեզ փրկել,

Սաստել ամեն փոթորիկի եւ լուռ կեցիր ըսել:


Հիսուս սաստե զորեղ խոսքովդ մեր թշնամիներուն,

Ալ մեզ չըսեն, թե Աստուծմով չկա ձեզ փրկություն,

Մեր հո•իին քաջ լեր ըսե քու փրկությունդ ճանչնանք

Եվ ազատված ամեն չարե՝ Քեզմով ուրախանանք:



  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: