124
1. Ուրախ եղեք, որ արդարներ,
Դուք, որ Տերն ունիք ձեզ բաժին,
Փառքով ցնծացեք միշտ ի Տեր,
Վիշտ ու նեղություն անհետին:
Ուրախ եղեք,
Ուրախ եղեք դուք Տերոջմով (2)
2. Ուրախ եղեք, զի Նա է Տերն
Երկնից և երկրի •երա•ույն,
Խոսքովն ըստեղծեց աշխարհներ,
Կարող Փրկիչ է ամենուն:
Ուրախ եղեք,
Ուրախ եղեք դուք Տերոջմով (2)
3. Ի՜նչ փույթ, թե մարտին մեջ արդար,
Ոսոխն բազմաթիվ երևի,
Տերոջ բանակներն են ստվար,
Հզոր, համրանքով ավելի:
Ուրախ եղեք,
Ուրախ եղեք դուք Տերոջմով (2)
4. Երբ որ խավարի հոս երկիր,
Երկինք ալ ամպով ծածկվի,
Երբեք անոնց մեջ մի տխրիր,
Տիրոջ վստահե, պիտ անցնին:
Ուրախ եղեք,
Ուրախ եղեք դուք Տերոջմով (2)
5. Ուրախ եղեք, միշտ Տիրոջմով,
Փրկյալք, Իր փառքով թող ցնծան,
Ձայնով, տավիղով, քնարով
Ալելույաներ բարձրանան:
Ուրախ եղեք,
Ուրախ եղեք դուք Տերոջմով (2)
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: