10
Աստված իմ, երբ հոգիս նայի
Ամեն ողորմությանդ,
Ուրախության մեջ կընկղմի,
Սիրո և ցնծության։
Հազարավոր շնորհներ Քեզմե
Ամեն օր կընդունիմ,
Բայց Քու պարգեւներուդ մեծն է
Այս շնորհակալ սիրտն իմ։
Բոլոր կենաց օրերն երգեմ
Տերոջը սերն գթած,
Երկնից մեջ զայն պիտի կրկնեմ
Ի մեջ հրեշտակաց։
Ես հավիտյանս ուրախ երգեր
Կուզեմ Քեզի երգել,
Չեն բավական անթիվ դարեր
Քու սերդ փառաբանել։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: