Song Toolbar:


970

1. Հոգիս ծարավ է Քեզ, Հիսու՛ս, քաղցր խոսքերիդ,

Պապակ հողի նման, իմ հո՛ւյս, անուշ նայվածքիդ,

Հենց հնչում է իմ ականջին Քո անունն հեռվից,

Իսկույն արևն է փայլում ինձ մութ ամպի տակից:


2. Աղվեսները որջեր ունեն, թռչունները՝ բույն,

Այս աշխարհում ես տեղ չունեմ գլուխս դնելու,

Բայց տուն ունեմ ես երկնքում, Տե՛ր Հիսուս, Քեզ մոտ,

Հոգնել եմ, Տե՛րս, առաջնորդի՛ր խոտավետ արոտ:


3. Վերև՝ դեպ երկինք է կանչում անհուն սերդ ինձ,

Սուրբ արյամբդ ես լվանում ինձ իմ մեղքերից,

Բայց փշոտ է երկնի ճամփան, տառապանքներով,

Օգնի՛ր, Տե՛րս, քայլեմ միայն ես Քո հետքերով:


4. Հառաչելուց ես հոգնել եմ, բժշկի՛ր ինձ, Տե՜ր,

Ամեն գիշեր ես լացում եմ, ինձ դարձի՛ր, իմ Տե՜ր,

Մահվան մեջ Քեզ հիշատակել, ո՛վ Հիսուս, չկա,

Գերեզմանում Քեզնից, իմ Տեր, ո՞վ պիտ գոհանա:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: