Song Toolbar:


956

1. Իմ հոգին ահա տրտմած է իմ մեղքերից,

Իմ ներսում հիմա չկա ուրախություն (2):


Ես Քեզ եմ նայում, իմ Հիսո՛ւս,

Որ Դու տաս ինձ ուրախությունը Քո,

Որ իմ հոգին ցնծա ներկայությամբ Քո,

Որ ապրեմ ես խաղաղ ու երջանիկ:


2. Անհույս իմ հոգուն հետևում է միշտ դառը տառապանք,

Եվ մեղքով պատված, արցունքով լցված՝ փնտրում եմ Քեզ:


3. Թեպետ մեղավոր՝ Հիսուսն ինձ սիրեց

Եվ Իր սուրբ արյամբ ներեց հանցանքներս:


4. Մի՛ թող Դու ինձ, Տե՜ր, ու մի՛ հեռանա ինձանից,

Իմ միակ Փրկիչ, Ապավեն, Մխիթարիչ:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: