Song Toolbar:


932

1. Բարի լուր լսվեց ձայնով Տիրոջ հրեշտակների

Երբ ծնվեց Արքան մեր՝ Փրկիչը աշխարհի,

Ցնծություն, բժշկություն բերեց մեր սրտերին

Ալֆան և Օմեղան՝ կենդանի Աստծո Որդին:


Ալելուիա՜, երգենք օվսաննա,

Երկրպագենք Նրան և բարձրացնենք փառքեր,

Բյուր ալելուիա՜, երգենք օվսաննա,

Թող խոնարհվեն Նրա առջև բոլոր ազգեր:


2. Բեթլեհե՛մ, փոքրի՛կ քաղաք, դարձար մեծ բոլորից,

Երբ ծնվեց Մեսիան, Արքան՝ Դավթի ցեղից,

Ցնծացե՛ք, Երուսաղե՛մ, մարդի՛կ՝ երկիր ծայրից,

Նոր երգ երգենք. եկավ Նա, որ առյուծն է Հուդայի:


3. Թող լսի և իմանա ամեն մարդ աշխարհի,

Միակ մեր փրկությունն է, ճամփան է ճշմարիտ,

Նա մորթված Գառնուկն է` փառավոր նստած գահին,

Նա է սկիզբն ու վերջը, Նա է կյանքը երկնային:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: