Song Toolbar:


924

1. Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ բոլոր ազգեր,

Գովեցե՛ք Տիրոջը, ո՛վ բոլոր ժողովուրդներ,

Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ բոլոր ազգեր,

Օրհնեցե՛ք, գովեցե՛ք Նրան:


Մեծ է Նրա ողորմությունը,

Հավիտյան է ճշմարտությունը,

Մեծ է Նրա ողորմությունը,

Մեծ է հավիտյան:


***

1. Փառք տվեք, ժողովուրդնե՛ր,

Փառք տվեք ցնծությամբ,

Փառք տվեք ուրախությամբ

Դո՛ւք, Աստծո որդիներ:


Նա մեր վահանն է, մեր ասպարն է,

Վեմն է մեր հաղթության,

Հարությունն է, զորությունն է,

Ճամփան մեր փրկության:


2. Թող գոռան մեծ ծովերը,

Ծափ զարկեն ցնծությամբ.

Տերն է մեր ապավենը,

Դրախտն է մեր ապագան:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: