920
1. Մենք ուզում ենք լինել Քեզ մոտ,
Մտնել դռնով Քո փրկության,
Խաղաղ սրտով, Քո Սուրբ Հոգով
Լինել ազատ, լինել Քեզ մոտ:
Ալելուիա՜(2),
Տե՛ր Հիսուս, Որդի Աստծո,
Ալելուիա՜(2),
Ե՛կ, Փրկիչ, ե՛կ, Քրիստոս:
2. Ձայնը Քո կանչում է մեզ,
Լցնում հոգին մեր կարոտով,
Վերցրո՛ւ մեզ, տա՛ր գիրկը Քո՝
Փարվենք լույսին Քո առհավետ:
3. Խոստացել ես Դու մեզ տանել
Երկնային տունը Քո,
Օրհնյալ լինի անունը Քո,
Տե՛ր Հիսուս, Որդի Աստծո:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: