Song Toolbar:


910

1. Կյանքը լի է բազում հոգսերով,

Աշխարհը չար լեցուն է մեղքերով,

Ճամփան նեղ է, փշոտ, քարքարոտ,

Բայց իմ հոգին, Տե՛ր, Քեզ է կարոտ:


Ամբողջ սրտով փառք եմ Քեզ տալիս

Եվ Քո առջև ծնկի եմ գալիս,

Ո՛վ Տեր, արժանի ես Դու:


2. Շատ դժվար է առանց Հիսուսի,

Քանզի Նա է Փրկիչն աշխարհի,

Գողգոթայում խաչվեց ինձ համար,

Նվիրեց կյանք և Իր լույսն անմար:


3. Խնդրում եմ, Տե՛ր, միշտ ինձ հետ քայլիր,

Կյանքիս ուղին Քո ձեռքում պահիր,

Թող Քո խոսքը միշտ ինձ ուղեկցի,

Եվ Քո սերը միշտ ինձ հետ լինի:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: