Song Toolbar:


818

1. Ա՜խ, որքան եմ Քեզ կարոտել,

Սահման չկա, չափ չկա,

Սիրտս անհամբեր է դարձել,

Ե՞րբ ես գալու, ի՛մ Արքա:


Ա՜խ, երանի՜, ա՜խ, երանի՜

Տեսնեի Քեզ, ի՛մ Հիսուս,

Կարոտ սրտով համբուրեի

Սուրբ ոտքերդ, հոգուս լույս:


2. Ա՜խ, երանի՜ այն աչքերին,

Որ տեսնում են Քեզ հիմա,

Հրեշտակներն են բազում զորքով

Քեզ ծառայում, Տե՛ր, հիմա:

Ա՜խ, ե՞րբ պիտի ես էլ տեսնեմ

Քո վառ պատկերը լուսո,

Կարոտ սրտիս սերը բերեմ,

Փռեմ ոտքերիդ ներքո:


3. Ես Քեզ ծառայել եմ ուզում

Իմ ողջ սրտով ու հոգով,

Ե՛կ, բնակվիր իմ սրտի մեջ,

Առաջնորդվեմ Քո Հոգով:

Պահի՛ր սիրտս դու անարատ,

Որ արժանի լինեմ Քեզ,

Ես նվազեմ ու փոքրանամ,

Դու իմ մեջ հասակ առնես:


4. Ու երբ որ գաս, Տե՛ր իմ Հիսուս,

Մաքուր սիրտն իմ Քեզ բերեմ,

Քեզ հետ ապրեմ ես երկնքում,

Եվ Քեզնից չբաժանվեմ:


Youtube ♪♫ ➤

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: