Song Toolbar:


814

Էլմ. 114

1. Ավա՜ղ, իմ Տէրս խաչին վրայ

Մեռաւ արիւնլըւայ,

Իր կեանքն յօժար յանձնեց մահուան,

Փրկել որդ մ’ինձ նման:

Խաչին տակ (2), ուր ես նախ լոյս տեսայ,

Եւ մեղքիս բեռն ինկաւ հոն իսկոյն,

Հաւատքով ես հոն տեսութիւն ստացայ,

Ես արդ երջանիկ եմ օրնիբուն:


2. Ան իմ յանցանքներուս համար

Ո՜հ, ի՜նչ գութ անսահման,

Կըրեց տագնապ, վիշտ չարաչար,

Սիրով մ’անզուգական:


3. Արևն յերկինս ամօթահար

Ծածկեց իր դէմքը լոյս,

Զի մարդկութեան մեղքին համար

Մեռաւ իմ Տէր Յիսուս:


4. Բայց ողբ, արցունք, ո՜հ, չեն կրնար

Իմ պարտքըս վճարել.

Ահա, ո՛վ Տէր, իմ կեանքս յօժար

Կուզեմ Քեզ նըւիրել:


Նոտաները

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: