Song Toolbar:


813

1. Կոտրած սրտով Քեզ եմ գալիս,

Հզո՛ր Աստված, Դու ի՛մ պաշտպան,

Ինձ զորացրու Քո Սուրբ Հոգով՝

Պատերազմեմ Քո սուրբ Խոսքով,

Հաղթեմ անձիս ու մեղքին,

Որ Սուրբ կյանքը սիրով ապրեմ։

Դու ես միակն իմ ողջ կյանքում,

Իմ հույս և իմ ուրախություն,

Կուզեմ լինել ես երկնքում,

Հանգիստ առնել, Տե՛ր, Քո գրկում։


2. Քեզ սիրելը հոգուս պարտքն է,

Քեզ պաշտելը իմ ողջ կյանքն է,

Օգնի՛ր, որ ես չծուլանամ,

Հավատքիս մեջ չթուլանամ,

Քայլեմ առաջ, չնայեմ ետ,

Միայն լինեմ, Հիսո՛ւս, Քեզ հետ։

Ա՜խ, ուր գնամ ես Քո մոտից,

Կյանքի խոսքեր ունես, ի՛մ Տեր.

Չեմ կշտանում ես Քո հոտից,

Քեզ եմ կարոտ, Հիսո՛ւս, իմ Տեր։


3. Աշխարհս կանցնի, և ամեն բան,

Խոսքերդ հավերժ պիտի կենան.

Ժամանակը լրանում է,

Քո գալուստը մոտենում է,

Դատաստանի ժամն է հասել,

Մարդկանց սրտերն են նվաղել։

Եղբայր և քույր, ե՛կ միասին

Անկեղծ պաշտենք Տեր Հիսուսին,

Նա Քեզ համար գամվեց խաչին,

Պատրաստ եղիր Իր գալուստին։

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: