Song Toolbar:


79

ՀԵ 320, Էլմ. 384

1. Օ՜ն, ի գործ (2), ո՜վ եղբարք, օ՜ն, հառաջ։

Հետևինք այն շաւղաց, յորս մեր Տէրն է քալած։

Անդադար աշխատինք, տարածենք սէր եւ լոյս,

Քաջասիրտ միշտ ըլլանք, Տէրն է մեզ խրախոյս։


Օ՜ն, յառաջ, օ՜ն յառաջ,

Արթո՛ւն կաց, աղոթի՛ր,

Վառ հույսով միշտ գործի՛ր,

Մինչև որ գա մեր Տերն փառաց։


2. Օ՜ն, ի գործ (2), զքաղցեալն յագեցնենք,

Եւ կենաց աղբիւրին ծարաւեալն մօտ բերենք,

Պարծենանք ի խաչ Տեառն, աւետենք ամէնուն

Կենսական այս մեծ լուրն է ձրի փրկութիւն։


3. Օ՜ն, ի գործ (2), յարաժամ կայ մեզ գործ,

Կործանենք սատանին զօրութիւն ու ամրոց.

Յաւիտեան բարձրանայ մեր Փրկչի մեծ անուն,

Եւ գոչենք միաձայն՝ ձրի է փրկութիւն։


4. Օ՜ն, ի գործ (2), Տէրն է մեզ օգնական,

Թէ գործենք եռանդուն, կայ մեզ վարձք պատուական.

Երբ հասնինք ի յերկին փառաւոր տուն փայլուն

Եւ երգենք սրբոց հետ այս ձրի փրկութիւն։


Նոտաները Էլմ․

Նոտաները ՀԵ․

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: