Song Toolbar:


771

1. Ինչքան էլ որ տխուր

Ու միայնակ լինեմ՝

Հուսահատված, լքված

Եվ ուժասպառ,

Անդադար ես Քեզ եմ

Կանչում, Տե՛ր, ու խնդրում:

Իմ հույսն ես Դու միակ,

Փառք Քեզ հավիտյան:


Ուզում եմ փառաբանել,

Անունդ, Տե՛ր, մեծարել,

Գոհությամբ անվերջ երգել

Փառք Քեզ միշտ, Իմ Տեր:

Ուրախ եմ ես, Տեր Հիսուս,

Որ ունեմ ես Քեզ պես Տեր, Հիսո՛ւս,

Ուրախ եմ, որ կյանքս ես

Քեզ եմ վստահել:


2. Ամեն վիճակի մեջ

Իմ փրկությունը մեծ,

Իմ հույսը, Տե՛ր Հիսուս,

Միայն Քեզնից է:

Ինձ ուժ ես միշտ տալիս,

Որ ես կրկին կանգնեմ,

Ուրախությամբ երգեմ,

Քեզ միշտ մեծարեմ:

Փա՜ռք, գոհություն, Հորը,

Որդուն և Սուրբ Հոգուն (2):

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: