Song Toolbar:


750

1. Դու ես իմ պահապանը

Եվ իմ ապաստարանը,

Իմ ուժն ու ապավենն ես,

Տե՛ր իմ, միայն Դու:


Քո անվան համար, Հիսո՛ւս,

Պահի՛ր ինձ ու ողորմի՛ր,

Բոլոր որոգայթներից

Ինձ միշտ, Տե՛ր, պահպանի՛ր:


2. Թող քանդվեն թշնամու

Մեծ լեռները կառուցած,

Առաջ քայլեմ հավատքով,

Երբեք չվախենամ:


Երրորդ ձև.

Դու ես պաշտպանն իմ,

Տե՛ր, միայն Քեզ եմ

Վստահում կյանքը իմ:

Իմ հույսը Դու ես,

Պիտի ցնծամ ես

Քո մեծ ողորմությամբ:

Քո անվան համար, Հիսո՛ւս,

Պահի՛ր ինձ ու ողորմի՛ր,

Բոլոր որոգայթներից

Ինձ միշտ, Տե՜ր, պահպանի՛ր:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: