Song Toolbar:


740

1. Թափառում էր իմ հոգին

Մեղքի խավարում կրկին,

Տո՜ւր մեղքերիս, Տե՛ր, թողություն,

Երկնից կուզեմ արքայություն:

Ձեռքս բռնի՛ր` վայր չընկնեմ,

Մոլորված, կորած մեկն եմ,

Ողորմի՛ր Տեր, Դու ինձ ների՜ր: (2)


Քո սուրբ ձեռքերի մեջ պահի՛ր,

Մեղքի խավարից ինձ հանիր՛:

Տկար եմ ես հիմա հոգով,

Քեզ եմ դիմում ես աղոթքով,

Քեզ եմ խնդրում ես հավատքով,

Իմ Տե՛ր Հիսուս:

Ների՜ր:


2. Ինձ համար ես, Տե՛ր, խաչվել,

Գիտեմ՝ շատ ես Դու տանջվել:

Կորած գառդ եմ ես մոլոր,

Ների՛ր մեղքերը իմ բոլոր:

Բայց հոգնել եմ ես արդեն

Մեղքի աշխարհում ապրել,

Ողորմի՜ր, Տե՛ր, Դու ինձ ների՜ր: (2)

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: