Song Toolbar:


717

1. Որո՞ւ երթամ, Տե՛ր, Քեզանից բացի,

Հավիտյան կյանքի խոսքեր ունես Դու:

Ես հավատացի և իմացա, թե

Դու ես Փրկիչս ու Արարիչս:


Մեկ բան կխնդրեմ, մեկ բան կաղերսեմ,

Որ կյանքիս բոլոր օրերում

Քո տանդ մեջ բնակվեմ:

Դու` իմ կյանքի միակ ապավեն,

Դու` իմ կյանքի միակ հույս,

Ուզում եմ, Տե՛ր, հավետ բնակվեմ

Քեզ մոտ, աչքերի՛ս լույս:


2. Ճամփաներ տեսա գեղեցիկ ու լայն,

Զվարթ, հմայիչ, մարդաշատ, սակայն

Հոգիս է տանջվում, սիրտս արտասվում

Հեռու Քո տնից` շատ հեռու դրսում:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: