Song Toolbar:


710

Ես շտապում եմ խորանը Քո` հանդիպելու Քեզ:

Ես գալիս եմ առջևը Քո` հանդիպելու Քեզ:

Չեմ ուզում դատարկ հեռանալ,

Չեմ ուզում ծարավ հեռանալ,

Տո՛ւր տեսնել երեսը Քո

(Տո՛ւր, որ լսեմ ձայնը Քո):


Սիրտս ու հոգիս ծարավում է Քեզ,

Առանց Քեզ ահա ցամաքում եմ ես,

Առանց Քեզ, ասա՛, ասա՛ ի՞նչ անեմ,

Առանց Քեզ, ասա՛, ասա՛ ո՞ւր գնամ:

Դու միայն, Հիսո՛ւս, ապավեն ես ինձ,

Քո սերն է միայն, որ ապրեցնում է ինձ,

Քեզ համար, Հիսո՛ւս, ահա սիրտս` ճեղքված,

Քո սիրո համար էլ փակ դռներ չկան:


Քո սիրո համար հիվանդ եմ ես,

Քո անհուն սիրով ապրում եմ ես,

Փարվում եմ Քեզ:

Ահա շտապում եմ հանդիպելու Քեզ,

Իմ հոգու փափա՛գ, սիրում եմ Քեզ,

Գալիս եմ Քեզ:


Չեմ ուզում դատարկ հեռանալ,

Չեմ ուզում ծարավ հեռանալ,

Տո՛ւր տեսնել երեսը Քո

(Տո՛ւր, որ լսեմ ձայնը Քո):

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: