Song Toolbar:


700

1. Թագավորը անխիղճ ու դաժան,

Բաբելոնի Դուրային դաշտում

Շինեց իր կուռքը՝ ոսկի արձան,

Եվ նրանով էր շնչում, ապրում,

Շնչում, ապրում: (2)


2. Հրամաններ բազում ու անթիվ,

Թե՝ ողջ ազգերն ու լեզուները

Թող գան ու երկրպագեն կուռքին,

Որին պաշտում էր թագավորը`

Ոսկի արձան: (2)


3. Երկրպագելու չեկան միայն

Սեդրակ, Միսակ, Հաբեթնակովը,

Նրանք ունեին կենդանի Աստված`

Աստծո Որդի Հիսուս Քրիստոսը,

Աստծո Որդի: (2)


4. Թագավորը, շատ խիստ զայրացած,

Արձակեց մի դաժան հրաման`

Կրակը գցել եղբայրներին,

Նրանց չի փրկի ոչ մի Աստված:

- Փրկի՜ր, Աստվա՛ծ: (2)


5. Վառվում էր կրակով հնոցը:

Սեդրակ, Միսակ, Հաբեթնակովը

Իրենց Աստծուն էին աղաղակում.

«Տե՛ր, մեր անձը Քեզ ենք նվիրում»:

- Արի՜, Հիսո՛ւս: (2)


6. - Երեքի տեղ չորսն են շրջում

Հրա՜շք. տե՛ս դու, ո՛վ մեծ թագավոր:

Նրանք քայլում են թեժ կրակում,

Մեկը նման էր Աստծո Որդուն:

Փրկեց Աստված: (2)


7. Կանչեց թագավորը դողալով.

- Դո՛ւրս եկեք, եղբայրնե՛ր, կրակից,

Իրոք կենդանի է ձեր Աստված,

Մենք էլ կգանք երկրպագելու:

Փառք Քեզ Հիսուս (2):


Youtube ♪♫ ➤

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: