Song Toolbar:


695

1. Նոյը վերեն առավ հրաման՝

Շինելու փրկության տապան,

Եվ մեկ դար էր կաղերսեր մարդկանց.

- Տիեզերքի Տերը արդար

Ջուրով պիտի դատե աշխարհ:

Միշտ կաղերսեր Նոյն անդադար:

- Դարձե՛ք առ Աստված,-

Կաղերսեր Նոյը մարդկանց:

- Դարձե՛ք առ Աստված,

Շուտով դուռը կգոցվի,

Դե, մտե՛ք տապան:

Կաղերսեր Նոյը,

- Վերջին ժամն է ու վերջին վայրկյան:

Ա՜խ, շտապեցե՛ք, դարձե՛ք Փրկչին,

Այսօր է առիթը վերջին:

Տապանի դուռը հավերժ կգոցվի,

Վերջին ժամն է ահա ու վերջին վայրկյան,

Նոյը կաղերսեր, որ մտնեն տապան:


2. Այսօր կանչում է բոլորին,

Աստված՝ մարդկանց որդիներին,

Որ ընդունեն Փրկիչ Հիսուսին:

Հիսուսով է փրկությունը,

Մտնենք Աստծո օրհնյալ տունը,

Որ չուշանանք, չփակվի դուռը:

Հիսուսն է դուռը

Փրկության սուրբ տապանի,

Հիսուսն է դուռը

Երկինք տանող տապանի:

Հիսուսին դարձեք, էլ մի՛ ուշացեք,

Ով ներս մտնի, նոր կյանք կգտնի:

Ա՜խ, Հիսուսը սրտիդ դռան

Կանգնել է ու կթակե այն,

Այսօր է ժամը, ժամը փրկության:

Հիսուսն է կանչում փրկության տապան.

«Վերջին ժամն է ու վերջին վայրկյան»:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: