Song Toolbar:


691

1. Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը

Ամենակարողի շուքի տակ է հանգչում:

Ես կասեմ Տիրոջը. «Իմ ապավեն և իմ ամրոց,

Իմ Աստված, որին հուսացած եմ»:


   Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից,

   Ինձ չար բան չի մոտենա:

   Նրա թևերի տակ ապահով եմ և վստահ,

   Ինձ չար բան չի մոտենա:


2. Երբ կանչես դու Նրան, կստանաս պատասխան,

Հայր Աստված քեզ հետ է հավիտյան,

Օրհնել է քո տունը, փրկել է քո որդկանց,

Բարձրյալն է ապավեն քեզ համար:


   Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից,

   Ինձ չար բան չի մոտենա:

   Նրա թևերի տակ ապահով եմ և վստահ,

   Ինձ չար բան չի մոտենա:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: