Song Toolbar:


683

1. Ո՜վ Տեր, Քեզ հուսացի, թող երբեք չամաչեմ,

Ապրեցրո՛ւ տկարիս, փրկի՛ր ինձ, կաղաչեմ:

Ակա՛նջ դիր աղոթքիս, իմ հույսիս վե՛մ եղիր

Եվ ամուր բերդի պես պաշտպանի՛ր:

Տե՛ր իմ, ինձ ազատիր

Ամբարիշտ ձեռքերից,

Չար մարդկանց խորհրդից,

Թունավոր խոսքերից:

Ինձ համար վե՛մ եղիր,

Ամրոց ու ապավեն,

Քո հզոր բազուկին կսպասեմ:


2. Չար մարդիկ ինձ համար չար խորհուրդ են անում,

Դնելով ծուղակներ` ինձ ցավ են պատճառում:

Ասում են` հալածե՛ք, խփե՛ք, թող թուլանա,

Մենակ է, ազատող էլ չկա:

Ի՛մ Աստված, մոտ եղի՛ր,

Ինձնից մի՛ հեռանա,

Օգնության ձեռք մեկնիր,

Դավին չեմ դիմանա,

Օգնի՛ր, որ քեզ երգեմ

Քո ուժով զորացած,

Հավիտյան Քեզ գովեմ, իմ Աստված:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: