Song Toolbar:


682

1. Գիտե՞ք ես երբ եմ կյանքը հասկանում.

Երբ արգելքներն են ճամփիս շատանում,

Երբ փորձությունն է ինձ հեռու տանում,

Երբ ինձ մարդիկ են իրենցից վանում:


Հենց այդ պահին եմ կյանքը հասկանում,

Տե՛ր իմ, այդ Դու ես ինձ սովորեցնում,

Հենց կյանքի իմաստը Դու ես, Տե՛ր Հիսուս,

Քեզ վստահողը չի մնա անհույս:


2. Երբ նեղանում է ճամփաս ընդարձակ

Ու երբ կապվում են ձեռքերս արձակ,

Երբ որ բերանս են փակում անտեղի,

Երբ մեղրի տեղակ տալիս են լեղի:


3. Երբ հակառակ են գնում գործերս,

Երբ ձախողվում են բոլոր փորձերս,

Երբ կոտրվում է սանդուղքն իմ սարքած,

Եվ փուշ է հագնում արտը իմ հերկած:


4. Երբ ինձ տեսնում եմ խիստ դատապարտված,

Մանկան դեմ անգամ` անզոր ու պարտված,

Երբ որ քանդում են պարիսպներս ամեն,

Որ «ես»-իս տանեն ու խաչին գամեն:


Youtube ♪♫ ➤

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: