649
1. Խաչեալ Յիսուս, Խաչիդ առջին
Կայնեցայ ես դողալով,
Դիտեցի սիրտդ, կողիդ խոցը
Իմ կարճատես աչքերով:
2. Արիւնահոս աղբիւրին ակն
Տեսայ ես հոն շուարած,
Պիղծ մեղքերուս սեւ դաշոյնն
Պատռած էր զայն եւ բացած:
3. Խեղճ վիճակս երբ տեսար Դուն,
Արտասուեցին աչքերդ,
Եւ ես շրթներով դողդոջուն
Համբուրեցի ոտքերդ:
4. Յայնժամ արեան կարմիր շիթերն
Կաթկթելով շարունակ,
Լուացին իմ բոլոր մեղքերն,
Ըրին զիս ձիւնէն ճերմակ:
5. Մի անուշ ձայն ինձ կ’ավետէ.
«Ահա՛ շուտով կուգամ Ես,
Եւ Իմ վարձքըս Իմ հետըս է,
Դուն այն օրուան պատրաստ եղե»:
6. Գիշեր-ցերեկ Քեզ կը սպասեմ,
Ով պաշտելին իմ հոգւոյս,
Կեանքս համակ Քեզ կը նուիրեմ,
Ամէ՛ն, եկուր, Տէր Յիսուս:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: