Song Toolbar:


645

1. Արդյոք գիտե՞ս Հիսուսին, մարդ,

Եվ Նրա խաչի մեծ սարսափ,

Դառն արցունքներ հոսեն պիտ արդ,

Դիտեմ Փրկչիս խոր տագնապ:

Տես՝ ինչպես Նրան ծաղրում են զուր

Եվ ապտակում անիրավ,

Բևեռները թափանցում սուր,

Ա՜հ, Տիրոջ ահռելի ցավ:


2. Հորդ դառն արցունք եմ թափում ես,

Երբ հիշում եմ, թե վշտոտ

Նա նայում էր չար աշխարհին,

Նրա ճամփեն էր մութ, արնոտ:

Մեռնելիս, տես, հեզ աղոթեց

Խաչողների համար Նա:

Չարչարվեց Նա, տանջվեց պես-պես

Կյանքի վերջում անխնա:


3. Ո՜հ, դու նայի՛ր Հիսուսին հեզ,

Ցած է կախվել Նա խաչից,

Առատ արցունք թափում եմ ես,

Հիշում մահվան Նրա կսկիծ:

Զուր հրճվում են ուժերը մութ,

Նենգ, դաժան ոսոխների,

Վաղ է խրախճանք նրանց, մեզ ինչ փույթ,

Հաղթությունն մեր անթերի:


4. Արշալույսը հարության տե՛ս,

Լսի՛ր երգը գոհության,

Գերեզմանից դուրս եկավ վես

Փրկիչ երկրի անսասան:

Դառնությունից ծանր խեղդված արդ

Տապալվեց իշխանն չարի,

Ոչխարները մեծ սիրով հորդ

Շուտ գտան Հովիվ բարի:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: