Song Toolbar:


636

Էլմ. 636

1. Ոսկի փողերն թող գոռան,

Թող զարթնուն ազգերն համայն`

Մեզ ծնաւ Փրկիչ:

Տե՛ս, հոն աստղն հրաշափառ

Շողայ երկնից ի կամար,

Սէր նշուլէ կենարար,

Մեզ ծնաւ Փրկիչ:


Ալէլուիա՜, գովենք Տէր,

Օրհնաբեր է այս այգ ջինջ,

Ալէլուիա՜, ալէլուիա՜, մեզ ծնաւ Փրկիչ:


2. Արծաթ զանգակներն հնչեն,

Թող արձագանք տան լեռներն`

Մեզ ծնաւ Փրկիչ:

Վախ, կասկած թող անհետին,

Սրտերն խայտան ցնծագին,

Այս է պարտութիւն մեղքին`

Մեզ ծնաւ Փրկիչ:


3. Թող երգէ ամէն բերան,

Զի այս է մեծ յոբելեան`

Մեզ ծնաւ Փրկիչ:

Երգեցէք, զի տիրէ Տէր,

Փրկութեան հոսին գետեր,

Աւագ գործն է աւարտեր,

Մեզ ծնաւ Փրկիչ:


Նոտաները

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: