576
1. Մարդկանց մենք տեսանք Գողգոթայում,
Հոծ բազմություն կար այդ վայրում,
Այլայլված դեմքեր... շփոթված մարդիկ
Իրար էին ասում.
Տեսե՛ք խաչի վրայի Աստծո Գառին՝
Ինչպե՜ս է Նա գամվել փայտե խաչին,
Ինչպե՜ս է Նա նայում այս աշխարհին,
Տանջված դեմքից կաթում է միշտ բարին: (2)
Ասմունք Արթուր
1* Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ * Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ 2 Որովհետեւ * նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. * ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չþկար, որ նորան ախորժէինք։ 3* Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ * ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ * մենք նորան ոչինչ էինք համարում։ 4* Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա * մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ * նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։
----
2. Նայենք մենք հիմա միայն Գողգոթա,
Որտեղ ճշմարիտ Փրկչիս գտա,
Բազմության միջից միակ հարազատ
Դեմքը ես տեսա:
Տեսե՛ք խաչի վրայի Աստծո Գառին՝
Ինչպե՜ս է Նա գամվել փայտե խաչին,
Ինչպե՜ս է Նա նայում այս աշխարհին,
Տանջված դեմքից կաթում է միշտ բարին: (2)
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: