Song Toolbar:


523

1. Երբ կնայիմ մատներուդ գործերուն,

Քու մեծությունդ կտեսնեմ,

Կհիանամ, թե ինչպես, Տե՛ր,

Ստեղծած ես ամենն:

Ես իմ խղճալի մարդկային մտքովս

Կջանամ հասկանալ`

Ինչո՞ւ, ինչպե՞ս են Քու կերպերը,

Ներե՜, Տե՛ր, պարզությանս:


Այո՛, գիտեմ՝

Առանց Քեզի ես ոչինչ եմ,

Առանց Քու սիրո կորսված եմ,

Կյանքս պարապ է:

Այո՛, գիտեմ,

Տե՛ր, զորությանդ կարոտ եմ,

Ներե՛ իմ կասկածներս այսօր,

Ա՛ռ սիրտս, հոգիս, կյանքս բոլոր:


2. Տե՛ր, շատ անգամ երբ իմ շուրջս կնայիմ,

Խեղճ, հուսահատ կդառնամ,

Կզարմանամ, թե ինչպես Դու

Զոհ եղար մարդկության:

Փառք Քեզ, Տե՛ր Հիսուս, որ զիս կսիրես,

Խոստացած ես ինձ հոգալ,

Ավելցուր հավատքս` Քեզի վստահիմ,

Որ խաղաղ ու քաջ զգամ:


Youtube ♪♫ ➤

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: