Song Toolbar:


521

1. Ինչո՞ւ ես դու տխուր ու տրտում այդպես,

Եվ թախիծն է պատել քո սրտին տրտում:

Ինչո՞ւ չես հավատում, որ սիրում եմ քեզ,

Եվ չես վստահում` քո կողքին եմ ես:


Օ՜, հավատա՛, իմ զավակ,

Դու միայն ինձ հավատա՛,

Ես չեմ թողնի քեզ, հավատա՛,

Դու միայն ինձ հավատա՛,

Ես չեմ թողնի քեզ:


2. Մի՞թե չեմ տեսնում աչքերդ արտասվող,

Մի՞թե չեմ լսում ձայնդ աղերսող,

Մի՞թե սիրտը իմ կարծր է և անգութ,

Չէ՞ որ հանուն քեզ էի Ես տառապանք կրում:


3. Քիչ էլ դիմացի՛ր, սիրելի՛ իմ զավակ,

Կգամ Ես քեզ մոտ, չեմ թողնի մենակ,

Իմ ներկայությամբ վերքերդ կամոքեմ,

Ունայն աշխարհից ինձ մոտ կտանեմ:

Youtube ♪♫ ➤

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: