Song Toolbar:


518

1. Փրկիչն Իր սերը թողեց իմ սրտում,

Գնաց երկինք, հոգիս է տրտում, (2)

Արի՜, կանչում եմ, շո՛ւտ արի,

Ես չեմ ապրի առանց Հիսուսի:

Արի՜, արի՜, ինձ մի՛ թողնի մեղքերին գերի։


2. Հոր աջում նստած` Բարեխոս է Նա,

Որ խոստացյալ Սուրբ Հոգին ինձ տա (2)։

Արի՜, կանչում եմ, Սո՛ւրբ Հոգի,

Տխուր եմ ես առանց Հիսուսի:

Արի՜, արի՜, ես չեմ ապրի առանց Հիսուսի։


3. Ու սպասում եմ ես` աչքս Քո ճամփին,

Որ Սուրբ Հոգով օծես ինձ, իմ Տե՛ր (2)։

Հիսո՜ւս, կանչում եմ` շուտ արի,

Որ նվաղած իմ հոգին ապրի:

Արի՜, արի՜, ինձ մի՛ թողնի աշխարհին գերի։

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: