488
1. Եկե՛ք քննենք մենք մի պահ մեր հոգին՝
Ի՞նչ ունենք իրար դեմ:
Ինչը որ Աստծուն հաճելի չէ,
Մեր միջից հանենք:
Մի՛ ամաչիր, իմ սիրելի եղբայր
Եվ դո՛ւ, իմ քույրիկ,
Մեկ ընտանիք ենք մենք, մեկ Հոր որդիք՝
Հիսուս Քրիստոսով։
Շատ անգամներ իմ անձը
Վեր բարձրացնելով՝ չեմ կարողացել սիրել ձեզ,
Բայց, սիրելի՛ եղբայրս և անուշի՛կ իմ քույրս,
Ինձ ներեք այսօր։
2. Եկե՛ք քննենք մենք մի պահ մեր հոգին
Աստծո Սուրբ Խոսքով,
Խոստովանենք մեր սխալ վարմունքներն
Անկեղծ զղջումով։
Եկե՛ք հարցնենք մենք մեզ այս վայրկյանին՝
Ի՞նչ վիճակի մեջ ենք,
Արդյոք մինչև ե՞րբ կարող ենք ապրել
Մենք՝ մեզ խաբելով։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: