466
1. Սուրբ Խոսքդ, Տե՛ր, զիս կսփոփե
Իմ սուգերես` երգի նման,
Եվ լույս խինդով մը կճահե
Արևուն պես վախերս մահվան:
Զիս կտանի անմահության,
Հաղթանակի, հաղթանակի:
2. Խոսքդ կայուն զիս կազատե
Շղթաներես` հրաշքի նման,
Ու վերքերես կբժշկե
Զիս, վերջապես, զերթ բալասան:
3. Խոսքդ հզոր զրահներով
Կզինե զիս դժոխքին դիմաց
Եվ զերթ դրոշ` աչքերուս մեջ
Ու հոգիիս` բացված, վառված:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: