Song Toolbar:


459

Ծնվեցիր, եկար աշխարհ մարմնով,

Որ կատարես կամքը մեր Սուրբ Հոր,

Որ ողջ մարդկության մեղքը Դու վերցնես,

Որ դեպի Հայրը մեզ ճամփաբացես։


Եվ ո՞վ կարող էր Քեզանից բացի

Գառան հեզությամբ գամվել այն խաչին։

Դու խաչին գամված՝ խնդրեցիր Հորից,

Որ ների մեղքերն Քեզ խաչողների։

Հայր, ողորմեա (3). ողորմեա(2)։


Տեր, երբ գամեցին Քեզ խաչափայտին

Ու սուր գեղարդով կողդ խոցեցին,

Կյանքի աղբյուրը բխեց Քո կողից,

Որ մեզ մաքրում է բոլոր մեղքերից։


Համբարձվեցիր Դու երկինք՝ Հորդ մոտ,

Եվ ուղարկեցիր Սուրբ Հոգուն մեզ մոտ,

Ու հիմա, նստած Հորդ աջ կողմում,

Բարեխոսում ես և մեզ ազատում։


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: