Song Toolbar:


458

1. Պարտական եմ Քեզ, Տե՛ր Հիսուս,

Թափածդ սուրբ արյան համար,

Որ, թեև սուրբ Դու ապրեցիր,

Բայց մեռար հենց ինձ համար։


2. Պարտական եմ Քեզ, Տե՛ր Հիսուս,

Հավերժական սիրուդ համար,

Թեև ատի ինձ ողջ աշխարհը,

Դու սիրեցիր սիրովդ անմար։


3. Պարտական եմ Քեզ, Տե՛ր Հիսուս,

Նաև հենց այն բանի համար,

Որ մեծ փառքդ Դու թողեցիր

Ու մարդացար ինձ համար։


4. Պարտական եմ Քեզ, Տե՛ր Հիսուս,

Որ Դու` Աստված հավիտյան,

Չարչարվեցիր ու ծեծվեցիր,

Խաչը ելար ինձ համար։

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: