Song Toolbar:


452

1. Ո՜վ Տեր, Քո անվամբ տուր մեզ օրհնություն

Ու խաչի արյամբ՝ սրտի մաքրություն,

Կառուցի՛ր Հոգով սուրբ բնակարան

Եվ ամպի սյունով՝ երկնային խորան։


Ե՛կ, ո՛վ Սուրբ Հոգի, կրակով անշեջ

Վառիր աշխարհիկ ամեն բան մեր մեջ,

Օծի՛ր սուրբ յուղով մեր միտքն ու հոգին,

Որ հնազանդվենք Աստծո կամքին։


2. Ո՜վ Տեր, զորությամբ տիրի՛ր մեր սրտին

Եվ Քո սուրբ արյամբ սրբի՛ր մեր հոգին,

Հեղիր սրբությամբ յուղն աստվածային՝

Օրհնյալ օծության երկնային Հոգին։


3. Ո՜վ Հայր, Սուրբ Աստված, Քո խորանն ենք մենք,

Քեզ են նվիրված անոթները մեր.

Մարմին ու հոգի, շունչ ու էություն

Հանձնած Հիսուսին՝ Քեզ ենք փափագում։

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: