Song Toolbar:


438

1. Փրկիչ Հիսուս, սերդ ցույց տուր,

Որ այդ սիրո մեջ ապրեմ,

Փրկիչ Հիսուս, կամքդ հայտնիր,

Որ հավետ այն կատարեմ։


Կատարեմ, կատարեմ,

Բարի կամքդ անմնացորդ կատարեմ,

Կատարեմ, կատարեմ

Անհուն սիրով ու գոհությամբ կատարեմ։


2. Քո կամքով եմ աշխարհ եկել,

Որ Քո սերը վայելեմ,

Քո կամքով եմ աշխարհ եկել,

Որ Քո կամքը կատարեմ։


3. Օրհնյալ Տերս, փառքիդ համար

Անձս պիտի ուրանամ,

Օրհնյալ Տերս, փառքիդ համար

Կամքդ պիտի կատարեմ։

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: