Song Toolbar:


406

Էլմ. 866

1. Ո՜վ Սուրբ Աստված, այս զույգը տես,

Քու առջևդ են խոնարհած,

Եւ հիմա այս պսակն օրհնես`

Ըլլա Քեզմով կնքված։

Միացումն այս խորհրդավոր

Հաստատեցիր սկիզբեն,

Նույն սուրբ կապով փրկյալք այսօր

Քեզի հետ պինդ կապված են։


2. Ինչպես Կանայի հարսնիքին

Ջուրն գինիի փոխեցիր,

Նույնպես այսօր ալ այս զույգին

Տուր օրհնություն երկնաձիր։

Իրենց սուրբ կապն ամուսնության

Ըլլա հաստատ, մնայուն,

Տունն ալ ըլլա սիրույդ օրրան,

Անոր գլուխն ըլլաս Դուն։


3. Սուրբ Հոգիով ու Քու խոսքովդ

Անոնք միշտ առաջնորդվին,

Տուր, որ ամեն օր Քու շնորհքովդ

Արժանավոր կյանք ապրին։

Հավատք, հույս և սեր ունենան

Իրենց կյանքի ընթացքին,

Ծառայողներ Քեզի ըլլան,

Մինչև հասնին տուն վերին։


Նոտաները

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: