385
1. Արյունը Նրա խոսում է այսօր
Ինձ և քեզ համար:
Հիսուսն ասաց. <<Ես պատրաստ եմ, Հայր,
Թափել Իմ արյունը նրանց համար>>:
Արյունը Նրա ազատել է մեզ մահից,
Արյունը Նրա խոսում է մեզ համար:
Արյունը Նրա սրբում է կյանքը մեր,
Մենք ազատ ենք Հիսուսի արյունով: (2)
2. Մի բորոտ մոտեցավ Հիսուսին և ասաց.
<<Կամենու՞մ ես, իմ Տեր, ինձ սրբել>>:
Իսկ Հիսուսը նայեց Իր սիրող հայացքով
Եվ ասաց. <<Կամենում եմ, սրբվիր>>:
Արյունը Նրա ազատել է մեզ մահից,
Արյունը Նրա խոսում է մեզ համար:
Արյունը Նրա սրբում է կյանքը մեր,
Մենք ազատ ենք Հիսուսի արյունով: (2)
3. Հավատա այն Զոհին, որ արել է քեզ համար,
Մոտեցիր համարձակ Շնորհքի գահին
Եվ վերցրու բժշկությունը քո,
Որ ունի Նա այսօր քեզ համար:
Արյունը Նրա ազատել է մեզ մահից,
Արյունը Նրա խոսում է մեզ համար:
Արյունը Նրա սրբում է կյանքը մեր,
Մենք ազատ ենք Հիսուսի արյունով: (2)
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: