Song Toolbar:


368

ՀԵ 302, Էլմ. 725

1. Շնորհացդ խոսքը կլսեմ

Խոնարհ սրտով և հեզ,

Պատվերդ պիտի, Տե՛ր, կատարեմ,

Պիտի հիշեմ զՔեզ։


2. Սիրով մարմինդ պարգևեցիր`

Երկնից հաց, որ ուտեմ,

Ուխտիդ գավաթն ալ ձեռքս տվիր,

Որ Քեզ, Տե՛ր, միշտ հիշեմ։


3. Կրնա՞մ մոռնալ Գեթսեմանը

Կամ հոն տագնապդ չտեսնել,

Արյուն-քրտինքդ սոսկալի

Եւ Քեզ, Տե՛ր, չհիշել։


4. Գառն Աստծո, առ Գողգոթա

Երբ աչքս դարձնեմ

Ու Քեզ տեսնեմ խաչիդ վրա,

Ինչպե՞ս Քեզ չհիշեմ։


5. Ինծի համար կրած ցավերդ,

Քանի որ շունչ կառնեմ,

Ո՜հ, Տեր Հիսուս, Քու գութդ ու սերդ

Անշուշտ պիտի հիշեմ։


6. Եվ երբ մահկանացու ճամբաս

Ալ իր վախճանն գտնե,

Երբոր Արքայությամբդ գաս,

Դուն, ո՛վ Տեր, զիս հիշե։


Նոտաները

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: