Song Toolbar:


352

Էլմ. 252

1. Ի՜նչ մութ էր գիշերն, որ պատած էր հոգիս,

Ի՜նչ խոր էր տառապանքն իմ Փրկչիս,

Երբ որ անցավ հոգվույս ալեկոծ ծովեն,

Ցրվեց խավարն ու սիրտս ըրավ շեն:


Մինչև Գողգոթա գնաց ինձի համար,

Ինձի համար, ինձի համար,

Մինչև Գողգոթա գնաց ինձի համար,

Մեռավ, որ ինձ կյանք տար:


2. Մեղքիս տակ դողալով՝ ընկա ոտքերուն,

Անծանոթ էր ինձ ձրի փրկություն,

Հուզիչ ձայն մը ըսավ. «Փարատե՛ վախերդ,

Հիսուս ներեց բոլոր քո մեղքերդ»:


3. Հիանալի սեր մ՛էր Հիսուս ցույց տվավ,

Գահը թողելով՝ Գողգոթա եկավ,

Հնձանի մեջ կոխեց Ինքն առանձին,

Անհուն փա՜ռք սուրբ անվան իմ Փրկչին:


Նոտաները

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: