Song Toolbar:


338

Էլմ. 277

1. Վասն այն գործին, որ Փրկիչն մեր

Խաչին վրա է կատարեր,

Ուրախությամբ անթիվ դարեր

Կօրհնեմ զԻնք ավելի։


Կօրհնեմ զԻնք ավելի, (2)

Դարեր անվերջ, բոլոր սրտով

Կօրհնեմ զԻնք ավելի։


2. Ինչպես թողուց տունն երկնային,

Որ ցուցնե իմ խեղճ հոգիին

Խորունկ սեր մը աստվածային,

Կօրհնեմ զԻնք ավելի։


3. Ան վերցուց բեռն իմ պարտքերուս,

Ազատություն տվավ հոգվույս,

Առարկան է իմ բուռն սիրույս,

Կօրհնեմ զԻնք ավելի։


4. Գիտեմ, օր մը Ան պիտի գա,

Հոգնած հոգվույս ալ հանգիստ տա,

Երբոր ընթացքս հոս լրանա,

Պիտ օրհնեմ ավելի։


Նոտաները

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: