Song Toolbar:


300

1. Օրհնյալ Սուրբ Հոգի, մեծ Մխիթարիչ,

Վշտացած հոգիս Դու մխիթարի՛ր։


Զղջում եմ, Հիսո՜ւս, կենաց Ջուր բարի,

Դու՝ ճշմարիտ Լույս, Փրկիչ աշխարհի։


2. Օրհնյալ ես, Հիսուս, ընկածին սիրող,

Հոգսաշատ հոգուս հոգսը վերցնող։


Զղջում եմ, Հիսո՜ւս, կենաց Ջուր բարի,

Դու՝ ճշմարիտ Լույս, Փրկիչ աշխարհի։


3. Հոգուս աչքը բա՛ց, որ Քեզ ճանաչեմ,

Արածիս համար զղջամ, ամաչեմ։


Զղջում եմ, Հիսո՜ւս, կենաց Ջուր բարի,

Դու՝ ճշմարիտ Լույս, Փրկիչ աշխարհի։

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: