252
1. «Ես թողեցի մի օրինակ,
Որ դուք իրար ոտքեր լվաք,
Եթե Ես՝ Տերս, այդ բանն արի,
Դուք էլ արե՛ք, այդ է բարին:
2. Լվանում եմ Ես ձեր ոտքերն,
Իմ սիրո մեջ այդ էլ պետք է,
Երանի՜ ձեզ, թե կատարեք,
Դուք էլ Ինձ պես իրար սիրեք»։
3. Այստեղ չկա մեծ ու պստիկ,
Կամ գրագետ, կամ էլ ռամիկ,
Էլ ո՛չ հարուստ, ո՛չ էլ աղքատ,
Իր արյունով ենք հարազատ։
4. Մեկ մարմին ենք մենք Հիսուսով,
Վերստին ծնված նոր կյանքով:
Մեկ հորից ենք քույր, եղբայրներ,
Մեզ տա Աստված ավելի սեր։
5. Թույլ տուր լվամ ես քո ոտքերն,
Որ կատարվեն Տիրոջ խոսքերն,
Հավետ մնանք մտերիմներ,
Լինենք խոնարհ և պտղաբեր։
6. Թող ուժովնան այս քո ոտքերն,
Գնաս ամեն գյուղ, քաղաքներ՝
Վկայելով ամեն մարդկանց.
«Աստված գթած է, դուռդ բաց»։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: