Song Toolbar:


243

1. Եթե ահեղ փորձության օրերին

Սիրտդ դողա վախի մեջ ընկած,

Հիշի՛ր, թե Տերն ինչպես չարչարվելիս

Տառապեց և Իրեն չխղճաց:

Հիշի՛ր՝ Նա ինչպես Իր խաչը տարավ,

Հիշի՛ր՝ ինչքան կրեց ցավ ու վիշտ,

Ինչպես խաչված տեղից խոնարհությամբ

Մեղավորներիս ներեց ընդմիշտ:

Նրան պետք է միշտ փառաբանեմ,

Նրան գովեմ Իր շնորհքով,

Տուր որ, Աստված իմ, ամեն բան թողնեմ

Եվ ուրախ լինեմ միայն Քեզնով:


2. Բայց մի՛ մտածիր հանկարծ, ի՛մ ընկեր,

Թե արդեն հասել ես երկնքին,

Ի՞նչ է մեզ սպասում, մենք չգիտենք,

Գալիքում մեզ ի՞նչ կհանդիպի:

Գիտենք, որ Հիսուսը փորձում է մեզ,

Որ սրբության հասնենք լիովին,

Բայց երկրային արհավիրքների մեջ

Կմնա՞նք արդյոք հավատարիմ:

Քրիստո՛ս, Քո անսահման սիրով

Օգնի՛ր մեզ ամեն բան տալ,

Միշտ Քո օրինակին հետևելով՝

Մարդկանց փրկության ճամփան ցույց տալ:


3. Կարող է ընտանիքից բաժանեն քեզ,

Որ առ Աստված հավատքդ կոտրեն,

Կարող է հետո շատ խիստ փորձվես,

Հիշիր՝ Տերն կարող է դրանք վերցնել:

Հիշիր՝ Տերը տալիս է զորություն

Ամեն փորձության մեջ այս կյանքի,

Եթե լինես աղոթքի մեջ արթուն,

Չի թողնի Նա քեզ և չի կորցնի:

1-ին և 2-րդ տների կրկներգերը

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: