Song Toolbar:


228

ՀԵ 217, Էլմ. 623

1. Թևերդ, Տե՛ր իմ, թող ըլլան

Ինձ հովանի և ապաստան,

Հոն բնակիմ ես անվրդով՝

Զերծ վտանգե և ապահով։


2. Այս աշխարհի կյանքի շրջան

Լի է վախով ամեն վայրկյան,

Թևերուդ տակ միայն, ո՛վ Տեր,

Կրնամ ապրիլ ես անվեհեր։


3. Արյուն, քրտինք հոսին ճակտես,

Կը հալածվիմ ոսոխներես,

Կուզեմ գտնել հանգիստ անձիս,

Թևերուդ տակ, խնդրեմ, ա՛ռ զիս։


4. Գողգոթայի սարին վրան

Լացող աչքերս թող Քեզ տեսնեն,

Տե՜ր իմ, խաչին շուքովը ես

Թող պաշտպանվիմ իմ մեղքերես։


5. Տե՜ր, տարածե՛ թևերդ իմ վրաս,

Անոնք ըլլան թող ինձ վրան,

Մինչև վերջին րոպեն կյանքիս

Թևերուդ տակ հանգչի հոգիս։


Նոտաները

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: