Song Toolbar:


205

1. Փեսան գալիս է, պատրաստվի՛ր,

Ո՛վ հարս, ուղղիր քո հագուստը,

Հիսուս Քրիստոսն է քեզ գալիս՝

Քեզ վրա ուղղած Իր հայացքը։

Գեղեցիկ ես ամեն ծաղկից,

Ձյունից ճերմակ զգեստներով,

Դու կգնաս տուն երկնային

Եվ կցնծաս Քո Տեր Աստծով։


2. Ավելի ճերմակ պիտ լինի

Երկրի վրա հարսը Հիսուսի:

Այսպես հնչեց ձայնն Աստծո.

«Պատրա՞ստ ես, Հա՛րս Իմ սիրելի»։

Ահա շուտով դու ամպերով

Պիտ միանաս Աստծո Որդուն,

Քեզ կտանի Իր ձեռքերով,

Շտապի՛ր մեկնել երկնային տուն»։


3. Մ՛իտք առ վերջապես, ո՛վ անցորդ

Ինչի՞դ է պետք այդքան շատ բան,

Քրիստոսին սիրտդ միայն տուր,

Պարգև կտա քեզ հավիտյան:

Իսկ Հիսուսը, արտասվելով

Մարդկանց է նայում երկնքից,

Որ գանք և Իր սուրբ արյունով

Հավետ ազատ լինենք մեղքից:

Նրա փառքի համար ստեղծված՝

Փարվի՛ր Նրա կրծքին, շտապի՛ր,

Առջևում կյանքն է հավիտյան,

Կհանդիպես, քիչ էլ սպասիր:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: