Song Toolbar:


167

1. Հիսուս բարեկամս է,

Իմ ձեռքերս կբռնե,

Կառաջնորդե հանգիստ տեղեր,

Նա մշտապես քովս է:

Կառաջնորդե ամեն օր

Բարիքներով նորանոր,

Ապահով կուղղե ճամփաս

Դեպի փառքը երկնավոր։


2. Հիսուս հոգվույս Փրկիչն է,

Զիս մեղքերես կմաքրե,

Կլվանա Իր արյունով,

Սիրտս սիրով կլեցնե:

Կլեցնե Իր սիրով,

Սուրբ Հոգու պտուղներով,

Կուրախացնե իմ հոգին

Իր սիրո խոստումներով։


3. Հիսուս հավետ իմ Տերս է,

Զիս այստեղէն կտանե։

Հավիտյան Իր հետ պիտ ապրիմ,

Ես Անորն եմ, Ան իմս է:

Պիտի ապրիմ երկնքում

Հավիտյան՝ Աստծո գրկում,

Ան արցունքս կսրբե

Եվ կուտա հանգստություն։

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: