124
1. Գողգոթան է ահա կանչում մեզ վերից,
Մեզ դուրս հանենք տաքուկ, փափուկ տներից,
Բացենք դուռը մեր սրտերի խունացած,
Խոնարհվելով մինչև գետին` իջնենք ցած:
2. Արհամարհենք մենք մեր անձին ու եսին,
Աճապարենք, չմնանք ճամփի կեսին,
Տեր Հիսուսին մեր սրտերը ընծայենք,
Ներս կանչելով՝ Նրա ոտքերին փարվենք:
3. Նա կմտնի խորքերը մեր սրտերի,
Մեր մեղքերը դուրս կհանի, կների,
Կգուրգուրի, մեզ կյանք կտա ու կասի.
«Միշտ սեր խնդրեք, որ ձեր սերը չպակսի»:
4. Կյա՞նք եք ուզում, կյանքը Ինքն է՝ մեր Տերը,
Հա՞ց եք ուզում, հացը Ինքն է՝ մեր Տերը,
Ջո՞ւր եք ուզում, ջուրը Ինքն է՝ մեր Տերը,
Տո՞ւն եք ուզում, տուն էլ ունի մեր Հայրը:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: